ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայից «Caesar» հաուբիցներ ձեռք բերելու Հայաստանի ծրագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել է Ֆրանսիայից «Caesar» ինքնագնաց հաուբից գնելու Հայաստանի ծրագրերը:

«Ես չգիտեմ մի տարածաշրջան, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները բարելավել են իրավիճակը»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գալուզինը՝ նշելով, որ հայտարարությունն ամբողջությամբ վերաբերում է Հարավային Կովկասին։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիան «CAESAR» հրետանային համակարգեր կմատակարարի Հայաստանին:

ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում կնքվել է պայմանագիր:




Լրահոս