ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարաշի բաժանմունքում տղամարդ է մահացել, ինչից դրդված մահացածի հարազատները՝ երեք կանայք, գնացել են բաժին ու փորձել հանդիպել Նորք մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանին, սկսվել է քաշքուկ ու ծեծկռտուք, կանայք ձերբակալվել են։
Ոստիկանության Մարաշի բաժին ներխուժած կանացից մեկը՝ Տիգրանուհի Քյոսայանը պատմել էր, թե ինչից դրդված են գնացել բաժին ու արդարություն պահանջել:
Վերջինս ArmLur.am հետ զրույցում պատմեց, որ իր ամուսինը` Հովհանես Ղանդիլյանը, հարեւաններից մեկի` Մարտինի հետ վիճում էր եւ շշով հարվածում նրա դեմքին: Դեպքի վայր են գալիս ոստիկանները, իբր իրավիճակը հանդարտեցնելու, ու սկսում է քաշքշոց, որի ժամանակ ամուսնուն իրավապահները աստիճաննրից հրում են ու նա գլորվելով ընկնում է:
Նրան այդ վիճակով տանում են ոստիկանության Մարաշի բաժին, որտեղ էլ ամուսինը մահանում է:
Ահա եւ տեսանյութը, որտեղ իրավապահները հանդարտեցնում են Նորք մարաշ վարչական շրջանի Մյասնիկյանի պողոտայում հարեւաննեի հետ վիճաբանող Տիգրանուհի Քյոսայանի ամուսնուն՝ Հովիկ Ղանդիլյանին, եւ նրան հրում են, ու նա աստիճաններից գլորվում է, ինչից հետո՝ ժամեր անց, ոստիկանության Մարաշի բաժնում մահանում է:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան