Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է լողի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 5 մարզիկով:
Հայաստանի հավաքականը մրցումային երկու օրվա ընթացքում տարբեր մրցաոճերում արդեն սահմանել է Հայաստանի 3 ռեկորդ:
4 x 200 մետր ազատ ոճի փոխանցալողում Հայաստանի կանանց հավաքականի քառյակը որակավորման փուլի արգելքը հաղթահարել է 9:02.18 արդյունքով:
Եզրափակչում Դիանա Մուսայելյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Անի Պողոսյանը եւ Եվա Կարապետյանը զբաղեցրել են 8-րդ տեղը՝ 8:53.63 արդյունքով՝ սահմանելով Հայաստանի նոր ռեկորդ այս մրցաոճում:
Կանանց 100 մետր ազատ ոճում Անի Պողոսյանը 0.58.48 արդյունքով 60 մասնակիցների մեջ 37-րդն է: Հայաստանի հավաքականի անդամը սահմանել է ազգային ռեկորդ այս մրցաոճում:
Վարսենիկ Մանուչարյանը 50 մետր բատերֆլայ ոճում 28.16 արդյունքով ևս սահմանել է Հայաստանի ռեկորդ: