Փաստաբաններն արդարացնում են Շանթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի և իր մյուս քաղբանտարկյալների փաստաբանները լրագրողներին են ներկայացնում նախաքննության ընթացքում կատարված խախտումների մասին տեղեկատվություն:

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը նշեց, որ իր վստահորդին առաջադրված հոդվածն անհիմն է:

«Շանթ Հարությունյանն իր կարծիքն է արտահայտել և տեղեկացրել է ոստիկաններին իր որոշակի գործողությունների մասին: Շանթը Հարությունյանը չէր կարող իմանալ, որ քաղաքացիական հագուստով անձը եղել է ոստիկան: Մենք կարծում էինք, որ կհանվեր մեղադրանքը, բայց դեռևս շարունակվում է մնալ կալանքի տակ, ավելին `  հայտնել են, որ նախաքննությունն ավարտվում է և գործը կուղարկվի դատարան»,- ասաց փաստաբանը ` հավելելով, որ նախաքննական մարմինները շատ լավ գիտեն, որ Հարությունյանը հոգեկան հիվանդ չէ, բայց այնուամենայնիվ նրան պահել են  հոգեբուժական հիմնարկում:

Իսկ Հովհաննես Քոչարյանը `  Միսակ Առաքելայնի փաստաբանը, համոզված է, որ նախաքննությունը կրում է ձևական բնույթ. «Մեր եզրահանգման համար կան որոշակի փաստարկներ:  5 ամիս է մեզ չի հաջողվում ստանալ գոնե մեկ ապացույց, որ Միսակն օգտագործել է պայթուցիկ սարքեր, չենք կարողնում գոնե մեկ ապացույց ստանալ նախաքննական մարմիններից, որ ոստիկանները կրել են մարմնական վնասվածք, չնայած սրան կալանքը շարունակում է մնալ, վերաքննիչ դատարանը ևս տեղից չի շարժվում: Չկա ապացույց որ պայթուցիկ սարքերը ռազմամթերք են հանդիսանում»:  Փաստաբանի համար անտրամաբանական է , թե ինչո՞ւ Միսակի` ազատության մեջ գտնվելով հնարավոր չի լինի քննություն անցկացնել:

Իսկ Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը համարում է, որ սա խմբակային հետապնդում է:

Նրա համոզմամբ `  օբյեկտիվ բազմակողմանի քննության մասին խոսք լինել չի կարող:

 




Լրահոս