Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վթարի է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ մարտի 27-ին, վթարի է ենթարկվել, նա մարմնական վնասվածքներ չի ստացել:Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Նուբարաշենի խճուղում երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաներ են բախվել իրար, տուժածներ չկան: «Մերսեդես»-ներից մեկը վարում էր Երեւանի փոխոստիկանապետը:

Վալերի Օսիպյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը աշխատավայրում է, որեւէ բան չի եղել:




Լրահոս