Արգենտինայի կառավարությունը չի պատրաստվում միջամտել ուկրաինական հակամարտությանը և ռազմական օգնություն տրամադրել Կիևին: Այս մասին հայտարարել է հարավամերիկյան հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադորնին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ռազմական օգնություն չենք ցուցաբերի: Մենք կառաջարկենք հումանիտար աջակցություն, օգնություն նյութատեխնիկական ապահովման և տարածքի ականազերծման հարցում, բայց ոչ մի կերպ չենք միջամտի ռազմական հակամարտությանը»,- ասել է Ադորնին։
Հունիսի 14-ին Բուենոս Այրեսում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ֆեոկտիստովն ասել է, որ Արգենտինան բանակցություններ է վարում ֆրանսիական կործանիչներն Ուկրաինա տեղափոխելու շուրջ, սակայն դա, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա։
Հունիսի 13-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Արգենտինան միացել է Ուկրաինայի հարցով շփման խմբին։
Ավելի վաղ Զելենսկին Շվեյցարիայում հանդիպել էր Արգենտինայի նախագահ Մայլիի հետ։