ՈւԵՖԱ-ն տուգանել է Ալբանիայի հավաքականին Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի՝ Իտալիայի հավաքականի հետ խաղում երկրպագուների ոչ պատշաճ պահվածքի համար։ Այս մասին հայտնում է Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ընդհանուր առմամբ, Ալբանիան տուգանվել է 37,3 հազար եվրոյով՝ երկրպագուների կողմից խաղադաշտ օտար առարկաներ նետելու, ճայթուկներ օգտագործելու, խաղադաշտ ներխուժելու և սադրիչ գործողություններ կատարելու համար։
Ալբանիայի հավաքականը 1։2 հաշվով պարտվել էր Իտալիայի ընտրանուն։