Եղվարդում կրակոց է հնչել. հարեւանները բահերով հարվածել են իրար. ինչն է եղել պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 18-ին թեժ իրավիճակ է եղել Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում:

Մասնավորապես,  ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերոնշյալ փողոցի մի խումբ հարեւաններ վիճել են, ինչի ժամանակ Թ.Մ-ն բահով հարվածել է Ս.Գ-ի գլխին՝ պատճառելով վնասվածք։

Իսկ ինչից է սկսվել վեճը։

Բանն այն է, որ Ս.Գ-ն ունի որսորդական հրացան ու պարբերաբար հրացանով իր հողամասում կրակոց է արձակում դեպի օդ, ու այդ իրավիճակից հարեւանների երեխաները վախեցել են։ Արդյունքում, սկսվել է թեժ վիճաբանություն, ու բանը հասել է բահերով միմյանց գլխին տալուն։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները առգրավվել են զենքը, ու կատարվում է քննություն։

Քնար Մանուկյան




Լրահոս