Armenian text to speach

Հայաստանի ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում կմասնակցեն ԵԽԽՎ աշխատանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի Աժ պատվիրակությունը հունիսի 23-28-ը կգործուղվի Ֆրանսիա:

ԱԺ պատգամավորները Ստրասբուրգ քաղաքում կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում լինելու են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գրիգորյանը, Արմեն Ռուստամյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

 




Լրահոս