ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կհասկանա, որ ՀԱՊԿ պլատֆորմը ընձեռում է բոլոր հնարավորությունները համագործակցության համար տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով կազմակերպության Արտաքին գործերի խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը։

«Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար բոլոր հնարավորություններն է տալիս»,- ասել է Գալուզինը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկիրը դուրս կգա ՀԱՊԿ-ից, երբ իշխանությունները անհրաժեշտ համարեն։




Լրահոս