ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող կասկածի տակ ինքն իրեն դնի. քաղաքացիները՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:

Այս հանդիպման ժամանակ վարչապետը անդրադարձել է Սփյուռքում բնակվող հայերի թվին, ասելով․

«Միշտ չէ, որ թվաբանությանը մեծ նշանակություն ենք տալիս, այս վերջերս իմ մոտ հարց ծագեց, որ անընդհատ գրում ենք 10 մլն հայ, 10 մլն հայ, մի տեղ կա՞ էդ հայերի ցուցակը, համոզված եմ, որ չկա»:

Այսպիսով, ՀՀ վարչապետն այս անգամ էլ կասկածանքի տակ է դրել հայերի 10 միլիոն լինելու հանգամանքը։

ArmLur.am-ը այս առթիվ հարցախույզի միջոցով քաղաքացիներից փորձում է պարզել՝ ի՞նչ դիրքորոշում ունեն այս մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս