
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Խորենացու փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 40-ամյա Սեյրան Ն.-ն: Նա 2019 թ. հոկտեմբերի 15-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր կողոպուտի և շորթման մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: