ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկին ՔՊ-ականի տան վրա կրակոցների գործով մեղադրյալը ազատ արձակվեց. ուր են պատվիրատուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործով միակ մեղադրյալի մասով ուշագրավ որոշում է կայացվել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործով միակ կալանավորվածի խափանման միջոցը փոխվել է, եւ նա ներկայումս ընդամենը վարչական վերահսկողության տակ է: Ու սա էլ դեռ քիչ չէ, միակ կալանավորվածը պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի։ Իսկ ահա, նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը իրավապահներին հայտնել է, որ որեւէ մեկին չի կասկածում իր տան կրակոցների գործով եւ չի կարողանում հասկանալ, թե ով կարող էր նման բան անել:

ՀՀ քննչական կոմիտեն, Թաթուլ Ասիլյանից բացի, հարցաքննել էր նաեւ նրա կնոջը: Եվ ահա, ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկություների համաձայն՝ Ասիլյանի կինը հայտնել է իրավապահներին, որ կասկածում է, թե Հարություն Հարությունյանն է իր տան վրա կրակել:

Ահա, Ասիլյանի կնոջ ցուցմունքի հիման վրա էլ, Հարություն Հարությունյանին կալանավորել են: Սակայն վերջինս պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի:

Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 14-ին կրակոցներն էին արձակվել ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա: Իրավապահների գործողությունների արդյունքում՝ կալանավորվել էր Հարություն Հարությունյանը, որը առավել հայտնի է Ուջանցի Հարութ անունով: Ըստ լուրերի՝ նա Ասիլյանի կնոջ քրոջ ընկերն է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս