Ծովինար Մովսիսյանը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«2024 թվականի հունիսի 13-ից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար է Ծովինար Հրայրի Մովսիսյանը՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունները»։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսից Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորն էր Սոնա Հովհաննիսյանը։ Ավելլի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Սոնա Հովհաննիսյանը իր թեկնածությունը չի առաջադրելու գալիք ընտրություններում:

«Իմ ժամանակը լրանում է, և ժամկետը լրանալու հետ մեկտեղ՝ ես շատ դժվար ժամանակ եմ պաշտոնավարել և հիմա շատ եմ ուզում լիարժեքորեն վերադառնալ իմ ստեղծագործական կյանքին», -ասել էր Հովհաննիսյանը:




Լրահոս