Ամենաթողություն՝ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում․ Դիանա Գասպարյանի ընտանիքին՝ բանավոր դիտողություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Դիանա Գասպարյանի սկեսուրին պատկանող ապօրինի գույքի մասով ուսումնասիրություն է սկսվել, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմել էր դատախազություն։

Իսկ այս անգամ, Փաստինֆոյի փոխանցմամբ, հայտնի դարձավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարճել է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի անդամների վերաբերյալ վարչական վարույթը։ Գասպարյանի հոր և եղբոր՝ Մնացական և Ժորա Գասպարյանների վերաբերյալ ԿԿՀ-ն վարչական վարույթ էր հարուցել՝ նրանց կողմից հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառով։

Օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, ԿԿՀ ծանուցման հիման վրա Գասպարյանները պետք է ներկայացնեին եկամուտների և ծախսերի հայտարարագրերը, ինչը չի արվել։ Ըստ այդմ, այդ ժամկետի ավարտից հետո՝ հունիսի 14-ին Հանձնաժողովում նախատեսված էր վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությունը, սակայն, ինչպես պարզվեց՝ գործի քննությունից առաջ Գասպարյաններն արդեն ներկայացրել են հայտարարագրերը։ Այս հանգամանքները նկատի ունենալով՝ ԿԿՀ-ն կարճել է վարչական վարույթը՝ հայտարարելով բանավոր դիտողություն և ազատելով վերջիններիս պատասխանատվությունից։

Եթե նշված խախտումները թույլ տային ընդդիմադիր հայայցքներ ունեցող անձինք, ապա նրանց նկատմամբ կկիրառվեր տույժ կամ համապատասխան պահանջ, իսկ իշխանական թևի ներկայացուցիչների հանդեպ կիրառվում է բանավոր դիտողություն։

Նախկինում ավելի խիստ էր սահմանված հայտարարագրման խախտումների տուգանքները, հարուցված վարույթները քննվում էին ամենայն մանրամասնությամբ, սակայն վերջին տարիներին իշխանությունների սրտի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որին այդպես էլ նախագահ չընտրեցին, համապատասխան ընթացք չի տալիս հայտարարագրերում սխալմունք թույլ տված իշխանականներին։




Լրահոս