Ճապոնիայում ազատ է արձակվել 34 տարի մահապարտների խցում անցկացրած Իվաո Խակամադան, ով դեռևս անցած դարում մահվան էր դատապարտվել սպանությունների համար:
Դատարանը որոշել է, որ գործով ներկայացված ապացույցները շինծու են, և կրկնակի քննության արդյունքում բանտարկյալն ազատ է արձակվել:
Այս պատմությունը սկսվել է 1966 թ.-ին, երբ իր սեփական տանը դաժանաբար սպանվել էր մի ընկերության նախագահ, նրա կինը և երկու երեխաները:
1968 թ.-ին ձերբակալվել էր և մահվան դատապարտվել ընկերության աշխատակից Իվաո Խակամադան: Նրա դեմ վկայող հիմնական ապացույցը արյունոտ զգեստն էր, որը հանցագործը թաքցրել էր աշխատանքի վայրում: Սակայն բողոքարկման հայցը քննելիս ապացուցվել է, որ հագուստի վրա գտված արյան բծերը չեն պատկանում Խակամադային: Դատարանը ենթադրել է, որ քննչական մարմինը կեղծել է ապացուցները:
Ճապոնիայի իրավապահ մարմիններին ուղղված նման մեղադրանքը աննախադեպ է: Սակայն սա արդեն 6-րդ դատական որոշումն է, որը չեղյալ է համարում մահվան դատավճիռը: