Հայազգի Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարիայի 50-րդ գումարման Ժողովրդական ժողովի նախագահ է ընտրվել հայազգի իրավաբան Ռայա Նազարյանը, հայտնում է Raduo Bulgaria-ն։

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 131, դեմ՝ 66, ձեռնպահ՝ 39 պատգամավոր։

Ընտրվելուց հետո Ռայա Նազարյանն իր ելույթում նշել է, որ պատգամավորները կարող են իր վրա հույս դնել երկխոսության, արդարության, իրավահավասարության և Ազգային ժողովի կանոնադրությանը, օրենքներին ու կանոնակարգերին անվերապահորեն հետևելու առումով։




Լրահոս