Armenian text to speach

Ֆերմերներն աջակցություն են ստանալու սատկած խոզերի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեռ փետրվարի 16-ին ArmLur.am-ի խմբագրություն ահազանգ էր ստացվել Կոտայքի մարզի ֆերմերներից, որ Կոտայքի մարզում տարածված է Աֆրիկյան ժանտախտ, ինչից սատկում են խոզերը։

Այս խնդրով պայմանավորված Հայաստանի տարբեր մարզերից շատ ֆերմերներ նույնիսկ ակցիա էին իրականացրել սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի շենքի դիմաց՝ հանդիպելու համար ՍԱՏՄ պետին։

Նաև նշենք, որ ֆերմերները դեմ էին Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող խոզեին, քանի որ հնարավոր էր, որ ներմուծվող խոզերն արդեն վարակված լինեին։

Սկսած փետրվար ամսից ֆերմերներին ոչ մի փոխհատուցում չի տրվել որևէ պատկան մարմնից։

ArmLur.am-ը կապ է հաստատել ֆերմերներից մեկի հետ՝ պարզելու՝ ի՞նչ նորություններ կան։

Մեզ հետ զրույցում ֆերմերն ասաց, որ առաջիկայում աջակցություն են ստանալու։

Աննա Սրապիոնյան




Լրահոս