Թերթը գրում է, որ իշխանական խոհանոցում արդեն նշվում է ՀՀ նոր գլխավոր դատախազի անունը: «Ըստ որոշ տեղեկությունների` Աղվան Հովսեփյանին պետք է փոխարինի ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը: Վերջինիս անունը այդ պոստի համար հոլովվում է դեռ վաղուց: Բայց այս ընթացքում Սերժ Սարգսյանին չէր հաջողվում Հովսեփյանից հրաժարականի դիմում կորզել: Ենթադրվում է, որ աղմկոտ հրաժարականների նոր փուլը կարող է սկսվել եկող շաբաթվանից. ՀՀԿ վերնախավը երեկ իզուր չէր երկուսուկես ժամ առանձնացել փակ դռների ետևում: Համենայնդեպս, մինչեւ Ամանոր իշխանության ներսում լուրջ վերադասավորումներ են սպասվում: Այս իմաստով սկզբունքային է մնում գլխավոր դատախազի, Վճռաբեկ դատարանի նախագահի եւ Տավուշի, Սյունիքի, Արմավիրի, Կոտայքի մարզպետների հարցը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Հայկական ժամանակ. Աղվան Հովսեփյանին կփոխարինի Արթուր Բաղդասարյանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ