Նա շատ գումար ունի, բայց չունի մոտիվացիա. UFC-ի նախագահը՝ Քոնոր Մաքգրեգորի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC-ի նախագահ Դանա Ուայթը խոսել է փրոմոուշենի երկու քաշային կարգում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի և ծանր քաշային կարգի չեմպիոն Ջոն Ջոնսի ապագայի մասին:

«Հունիսին Քոնորը կդառնա 36 տարեկան: Նա շատ գումար ունի, բայց չունի մոտիվացիա: Ինչ վերաբերում է Ջոնսին, ապա չեմ բացառում, որ նա կվերադառնա, միգուցե չվերադառնա, չգիտեմ: Երբեք չես իմանա, թե երբ նրանց կրկին կտեսնես»,- 54-ամյա Ուայթի խոսքերը մեջբերում է The Jim Rome Show-ն:

35-ամյա Ջոնսը 28 անգամ է դուրս եկել օկտագոն, տարել է 27 հաղթանակ և կրել է 1 պարտություն:

Քոնոր Մաքգրեգորի և ամերիկացի Մայքլ Չենդլերի մենամարտը նախատեսված էր հունիսի 29-ին՝ Լաս Վեգասում կայանալիք UFC 303 մրցաշարի գլխավոր քարտում, սակայն իռլանդացի մարտիկը չեղարկել է այն:




Լրահոս