
Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն սոցցանցերում գրառում է կատարել և հույս է ներշնչել երկրպագուներին:
«Առանց ռիսկի հաղթանակ չի լինում»,- հրապարակած լուսանկարի տակ գրել է 25-ամյա հարձակվողը:
Ավստրիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում (1-0) Մբապեն քթի կոտրվածք էր ստացել: Ավելի ուշ տեղեկություն էր տարածվել, որ նա բաց կթողնի խմբային փուլի մնացած երկու հանդիպումները, իսկ գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտնել էր, որ թիմի ավագը վիրահատության կարիք ունի: