Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգործուղվի Ռիգա:
Այս մասին տեղեկացանք ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:
Պատվիրակությունը Ռիգա կգործուղվի հունիսի 25-27-ը: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանը: