
Լեհաստանի հյուսիսում գտնվող Շալենեց գյուղի մի քանի տների տանիքներ վնասվել են այն բանից հետո, երբ ՄիԳ-29 մարտական ինքնաթիռը թռել է գերձայնային արագությամբ։ Այս մասին հայտնել են հանրապետության զինված ուժերի միացյալ հրամանատարությունից։
Հրամանատարությունը խոստացել է իր վրա վերցնել շենքերի վերանորոգման հետ կապված բոլոր ծախսերը։
«Օդաչուն ուսումնական թռիչքի ժամանակ գերազանցել է ձայնի արագությունը մոտ 300 մետր բարձրության վրա»,-հայտնել են հրամանատարությունից:
Միջադեպի հանգամանքներն այժմ հետաքննում է ռազմական ժանդարմի տեղական ստորաբաժանումը։