Հունիսի 21-ին Հայաստանում նշվում է բուժաշխատողի օրը։ Նրանց մասնագիտությունն աշխարհում ամենակարևորներից մեկն է․ բոլոր ժամանակներում բուժաշխատողները եղել են հերոսներ, կյանքի համար պայքարող և մահին հաղթող «հրաշագործներ»։ Կողքից հեշտ թվացող, բայց իրականում խիստ բարդ ու հոգնեցուցիչ այս մասնագիտությունը ստիպում է բուժաշխատողներին իրենց կյանքը նվիրել աշխատանքին ու միշտ առաջնահերթություն տալ հիվանդների բուժմանը։
Հայաստանի բժշկական հաստատություններում աշխատում է շուրջ 35 հազար ավագ և կրտսեր բուժաշխատող։ Նրանք մշտապես առաջնագծում են, նրանց ուսերին շատ ծանր բեռ է դրված։