«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը Բագրատ արքեպիոկոպոս Գալստանյանի գլխավորությամբ օրերս հանրահավաքներ, բողոքի ակցիաներ էին իրականացնում Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկներում, ինչի պատճառով էլ 96 ժամ այդ խաչմերուկները փակ են եղել։
Այդ հանրահավաքներից մեկի ժամանակ էլ ոստիկանների կողմից բիրտ ուժ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել, ինչից տուժել են ոչ միայն հանրահավաքի մասնակիցները, այլեւ՝ ԶԼՄ շատ ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկներում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ խաչմերուկները բացվում են եւ որ մինչ երկուշաբթի սրբազանը հանդիպումներ է ունենալու տարբեր քաղաքական ուժերի հետ։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ։
Մեզ հետ զրույցում Աբգարյանն ասաց, որ չի կարող ասել, թե ճիշտ էր կամ ճիշտ չէր սրբազան հոր այս հայտարարությունը, քանի որ դա կարող է իմանալ միայն այն մարդը, ով ղեկավարում է շարժումը։
-Ճի՞շտ էր արդյոք սրբազան հոր հայտարարությունը, արդյոք պետք չէ՞ր շարունակել այս ամենը, քանի որ շատերը նշում են, որ այս կերպ շարժումը հնարավոր է՝ մարի։
-Ես չեմ կարող ասել՝ ճիշտ էր, թե ճիշտ չէր, որովհետեւ դա կարող է իմանալ միյան այն մարդը, որը շարժումը ղեկավարում է։ Մենք չգիտենք ինչ է տեղի ունեցել, ինչ ինֆորմացիա նա ունի, այսինքն միայն նա կիմանա, թե ինչու է ընդունել այդ որոշումը, ուրեմն այդպես է հարմար գտել։
-Երկու օր առաջ ոստիկանների կողմից հատուկ միջոց կիրառվեց՝ լուսաձայնային նռնակներ պայթեցվեցին, որոնցից առաջինը, կարծես թե հենց ԶԼՄ ներկայացուցիչների ուղղությամբ է նետվել։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս մասին, ինչի՞ համար էր այս ամենը։
-Նախ՝ գործել են ոչ պրոֆեսիոնալ, թույլ են տվել կոպիտ սխալներ, բացի այդ այն կադրերը որոնք ես էի նայում, առաջին անգամը չէ, ես տեսնում եմ ոչ թե պարզապես բողոքի ակցիան ցրել, հետ մղել փորձել, ես տեսնում եմ մարդկանցհետապնդել, փախչող մարդկանց հետապնդել եւ ծեծել։ Այսինքն ոստիկանությունը մոռանում է, որ իր առաջ իր թշնամիները չեն եւ թաղի կռիվ չռն անում խուլիգանի, իհարկե պետք է այդպես չվարվեն եւ առանձին դրավգներում տեսնում ես, տպավորություն է, որ կարծես իր անձնական թշնամին լինի կանգնած։ Նաեւ նռնակների մասով պետք է ասեմ՝ ակնհայտ էր, որ նռնակները կիրառվել են ոչ միայն որպեսզի հետ մղեն ԱԺ շենքից մարդկանց, այլ նաեւ փախչող մարդկանց ուղղությամբ էին գցում, այսինքն դրանք քայլեր են, որոնք ոչ պրոֆեսիոնալ են, փորձում են ավելի շատ ինքնահաստատվելու, մկան ցույց տալու, վախեցնելու մասին, այլ ոչ ԱԺ շենքի անվտանգությունը ապահովելը։
Լրագրողների հետ տեղի ունեցածը չի կարող անհետեւանք մնալ, դա պետության համար շատ մեծ գիծ է լինելու եւ լուրջ խնդիր մարդու իրավունքների համար, որովհետեւ պարտադիր պետք է հետաքննվեն, թե ինչպես են լրագրողները ստացել իրենց տրավմաները եւ պարտադիր պետք է փոխհատուցում լինի լրագրողների տուժած տեխնիկաների համար։
Ուզում եմ հավելել լրագրողների մասով, որ լրագրողների հետ տեղի ունեցածը չի կարող անհետեւանք մնալ, դա պետության համար շատ մեծ գիծ է լինելու եւ լուրջ խնդիր մարդու իրավունքների համար, որովհետեւ պարտադիր պետք է հետաքննվեն, թե ինչպես են լրագրողները ստացել իրենց տրավմաները եւ պարտադիր պետք է փոխհատուցվեն լրագրողների տեխնիկան։ Ես տասնյակ տարիներ մասնակցել եմ բողոքի ցույցերին, այդ թվում նաեւ լարված իրավիճակներում եւ միշտ հիշում եմ, որպես ցուցարար, որ լրագրողները հետ էին քաշվում եւ իրենք էլ մեզ էին նայում տխուր աչքերով, հասկանալով, որ մեզ հետ գործողություն է տեղի ունենալու։ Մենք հրաժարվում էինք գնալ, լրագրողները հետ էին քաշվում, այսինքն զգուշացվում էին։ Նման բան այս անգամ տեղի չի ունեցել, սրա համար իսկապես քննություն է պետք եւ պարտադիր պատժվողներ պետք է լինեն։
-Շատերը նշում են, որ սա կարող էր դառնալ երկրորդ մարտի մտկ, ի՞նչ կասեք այս մասին։
-Լուսաձայնային նռնակների պայթեցումից հետո, շատերը նշում էին, որ այս ամենը կարող էր դառնալ երկրորդ «մարտի մեկ», քանի որ տուժողները շատ էին, սակայն բարեբախտաբար զոհեր չունեցանք։
Մեկը մյուսի հետ չի համեմատի, քանի որ, ամեն դեպքում մարտի մեկի դեպքերը հետընտրական իրադարձություններ էին եւ հասարակ մի իրավիճակը մյուսի հետ համեմատելը ես սխալ եմ համարում։
Ես չէի համեմատի մարտի մեկի հետ, որովհետեւ ամեն դեպքում մարտի մեկը հետընտրական իրադարձություններ էին եւ հասարակ մի իրավիճակը մյուսի հետ համեմատելը ես սխալ եմ համարում։ Կոնկրետ հիմա մենք ունենք լրիվ այլ պատկեր, ներքաղաքական պայքար չէ ավելի շուտ, կոնկրետ հարցը դրված է Հայաստանի անվտանգության, ապագայի, ոչ թե իշխանափոխության եւ իշխանության կռիվ է։ Սա առաջին ամենակարեւոր առանձնահատկությունն է։ Այն ինչ տեսանք այդ օրը, ես չեմ բացառում, որ ավելի հուժկու հավաքի եւ իշխանության համար վտանգի դեպքում կարող են կրակել»։
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ
Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցող Էլիս Էդվարդսին, որտեղ շեշտել է Ադրբեջանի կառավարության կողմից խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին:
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը եւ միջազգային փաստաբանը տեղեկացել են, որ 2024 թվականի ապրիլին հայտարարված հացադուլի ժամանակ Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, զրկել են խմելու ջրի հասանելիությունից, քնելու եւ արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից։ Տեղեկություն չկա, թե որքան ուժեղ են եղել այդ ամենի արդյունքում նրան հասցված հոգեբանական եւ ֆիզիկական վնասները։
Տարածված հայտարարության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ՝ հասկանալու համար, ի՞նչ մանրամասներ են իրեն հայտնի եւ ի՞նչ է արվում.
«Այդ հայտարարությունը արդեն իսկ պարունակում է դրսեւորումների նկարագրություն, օրինակ այնտեղ հստակ շեշտադրվել է հացադուլի ընթացքում պատժիչ գործողություններ իրականացնելը, դրան զուգահեռ իրավունքների սահմանափակումը, մեկուսացումը արտաքին աշխարհից, ինչը ազդել է ընտանիքի անդամների հետ կապի վրա, միաժամանակ վատթարացել են պահման պայմաները եւ դրանք զուգակցվել են ջրի, սննդից, քնից զրկելով: Այս գործելակերպը նաեւ ադմինիստատիվ պրակտիկայի մաս է կազմում, մենք բազմիցս նման ահազանգեր եւ հիմնավորումներ լսել ենք հայրենադարձված գերիներից, որոնք նկարագրել են խոշտանգման եւ վատ վերաբերմունքը, ինչպես նաեւ այլ գործառույթներ, որտեղ դոմինանտ են եղել ֆիզիկական բռնությունը»:
Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ այս խնդիրը վերաբերվում է ոչ միայն Ռուբեն Վարդանյանին, այլ նաեւ այնտեղ պահվող մյուս հայերին, նրանք իրենց ընտանիքների հետ զրուցելիս ակնհայտորեն եղել են ճնշված վիճակում եւ տարաբնույթ մտքեր են հայտնել:
«Ռուբեն Վարդանյանի պարագայում հրատապ դիմում է ներկայացվել խոշտանգումների հարցերով զբաղվող հատուկ զեկուցողի, ինչը պաշտպանության մեխանիզմ է եւ գործում է միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո»։
Հարցին, թե արդյոք արձագանք կա միջազգային կազմակերպություններից, թե ոչ, ասաց. «Մենք շատ ակտիվ ներգրավածություն ենք ունեցել Միավորված ազգերի կազմակերպության խոշտանգումների դեմ կոմիտեի քննարկուների շրջանակում եւ 2024 թվականի մայիսին նրանք հրապարակել են կոմիտեի զեկույցը, որտեղ շատ խիստ գնահատականներ են ներկայացված եւ այնտեղ հատուկ բաժին կա, որը նվիրված է հենց հայերի առնչությամբ խոշտանգումների կիրառման պրակտիկային, դրա անթույլատրությանը:
Այստեղ իրավական գործընթացները իրենց պատշաճ հունով ընթանում են, եւ կարծում եմ պետության իրավական թիմը կկարողանա հասնել ճշգրիտ գնահատականների, սակայն այս գնահատականների համար պետք է օգտագործել ճնշում»:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԹԱԹՈՅԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Երեկվանից սկսած՝ հանուն քաղաքական շահերի, իշխանությունը սաստկացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ամթոալի արշավը։ Ակնհայտ է, որ այն ընթանում է քաղաքական իշխանության բարձրագույն կազմի հրահանգով ու համակարմամբ։
Երեկվա տեղի ունեցածը պատրվակ օգտագործելով՝ փորձ է արվում պատասխանատվությունը կեղծիքներով ու վիրավորանքներով վերագրել Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին եւ մյուս հոգեւորականներին ու Մայր Աթոռին առհասարակ։ Մայր Աթոռն Սուրբ Էջմիածնի [այդ թվում՝ այսօրվա] բազմաթիվ հայտարարություններով է հերքվում, որ իշխանության այս քարոզն իրականության հետ կապ չունի։
Այն, որ Մայր Աթոռի վարկաբեկման համար իշխանությունն իր համար «պատեհ» առիթներ է փնտրում, ապացուցվում է Սարդարապատում Վեհափառ Հայրապետի մուտքի խոչընդոտների ու հոգոեւորականների նկատմամբ բռնության, եկեղեցականների նկատմամբ անհանդուրժողականության խոսքի, քաղաքական որոշման հարկելու ու այլ ձեւերով հետապնդման սպառնալիքների եւ այլ դեպքերով։
Նման դատապարտելի պահվածքը պառակտում է մեր հասարակությունը, Սփյուռքը, հրահրում է ներքին թշնամանք ու թուլացնում պետականությունը, որը հարիր չէ առհասարակ որեւէ իշխանության։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի ազգային եկեղեցու կարգավիճակ ու սահմանադրական ամրագրում։ Այն մշտապես մեծագույն դեր է ունեցել մեր պատմության, ինքնության, պետականության եւ համերաշխության ապահովման հարցում։
«ԼԵԶՎԱԿՌԻՎՆԵՐՈՎ ՈՒ ՔԱՇՔՇՈՒԿՈՎ» ԱՎԱՐՏՎԵՑ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
Խորհրդարանը երեկ ավարտեց այս նստաշրջանի իր աշխատանքը: Պատգամավորները արձակուրդ կգնան:
Նիկոլ Փաշոնյանի եւ նախարարների մասնակցությամբ տեղի ունեցած նիստին ԱԺ-ն հաստատեց 2023թ-ի պետբյուջեի կատարողականը եւ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց:
ԱԺ այս նստաշրջանի վերջին նիստերում նաեւ վիճաբանությունների պակաս չկար:
Պարբերաբար լեզվակռիվ, ինչպես նաեւ քաշքշոց էր տեղի ունենում ընդդիմադիրների եւ ՔՊ-ական պատգամավորների միջեւ:
ԱԺ հաջորդ նստաշրջանը կմեկնարկի արդեն աշնանը՝ սեպտեմբերից, մինչ այդ, սակայն, արտահերթ նիստեր կլինեն:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը՝ հունիսի 17-ին ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն են արտահերթ նիստ հրավիրել՝ կառավարության հրաժարականի հարցով, որին ՔՊ-ն չի մասնակցելու: