ՈւԵՖԱ-ի բոլոր 54 անդամները կողմ են քվեարկել հավաքականների միջև Ազգերի Լիգայի անցկացման օգտին, որը նախատեսվում է 2018-2022 թթ.-ին:
Խոսքը գնում է ազգային հավաքականների ընկերական հանդիպումների վերացման մասին, որոնց կփոխարինի Ազգերի Լիգան: Դրա հստակ ձևաչափը դեռևս չի հաստատվել, բայց որոշվել է, որ 54 եվրոպական հավաքականները կբաժանվեն 3-ից 5 խմբերի ` կախված իրենց վարկանիշից: Այն կանցկացվի միայն մեկ անգամ ` առաջին մրցաշարից առաջ: Այնուհետև թիմերի վարկանիշները կիջեցվեն կամ կբարձրացվեն ` կախված երկամյա մրցումների արդյունքներից:
Խմբերից յուրաքանչյուրում հնարավոր է հավաքականների բաժանում ենթախմբերի` հետագայում լավագույնների միջև կարճատև մրցաշարերի կամ փլեյ-օֆ-ի անցկացմամբ: