ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Oգոստոսին կկազմակերպենք «Սեւանի շուրջ» սիրողական հեծանվային եռօրյա արշավ․ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսօր տեղի ունեցավ մեր 4-րդ հեծանվային զբոսանքը Երեւանում՝ 20 կմ: Հեծանիվը ընկերություն է, հեծանիվը համբերություն է, հեծանիվը կամք է. կեցցե՛ հեծանիվը», – գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նոր որոշման մասին է հայտնել։

«Այսօր որոշում կայացրեցինք օգոստոսին կազմակերպել «Սեւանի շուրջ» սիրողական (զբոսաշրջային) հեծանվային եռօրյա արշավը: Մասնակիցների չափանիշները կորոշվեն եւ կհրապարակվեն առաջիկայում. խնդիրն այն է, որ արշավի մասնակիցներից կպահանջվի օրական մոտ 70 կմ հեծանիվ վարել եւ մասնակցելու հնարավորություն տալուց առաջ նախ պետք է համոզվել, որ պոտենցիալ մասնակցի առողջությունը եւ հմտությունները բավարարում են դրա համար: Սպասեք լուրերի», – մանրամասնել է վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս