ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, և երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Հայաստանը եղել է և մնում է մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և մեր բոլոր պարտավորությունները մնում են Հայաստանի հանդեպ, սակայն կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն է և որոշումը։ ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանը կհստակեցնի Հայաստանի կարգավիճակը կազմակերպությունում»,- ասել է նա։