Ամեն տարի հանգստի ամիսներին ավիատոմսերի գները կտրուկ աճում են:
ArmLur.am-ը նկատել է, որ այս տարին նույնպես բացառություն չէ: Օգոստոս ամսում նկատվում է գնային փոփոխություն: Նախկինում տոմսերի արժեքը տատանվում էր 40.000-ից մինչև 50.000 դրամի սահմաններում, իսկ օգոստոս ամսին տոմսի արժեքը սկսվում է 70.000 դրամ-ից և հասնում մինչև 90.000 դրամ-ի:
Այսպիսով՝ Երևան-Մոսկվա թռիչքը օգոստոսի 1-ին Ural Airlines-ում 74.130 դրամ է, թռիչքի տևողությունը 3 ժամ 15 րոպե:
Aviakassa ավիաընկերությունում 3 ժամ 25 րոպե ուղիղ թռիչքը արժե 70.450 դրամ:
Նույն Aviakassa-ում 15 ժամ 30 րոպե ոչ ուղիղ թռիչքը 88. 580 դրամ է:
FlyOne-ում 3 ժամ ուղիղ թռիչքի արժեքը 80.750 դրամ է:
Օգոստոսի 2-ին Aviakassa ավիաընկերությունում 3 ժամ 50 րոպե թռիչքը 72.230 դրամ է:
Armenian Airlines-ում 3 ժամ 25 րոպե ուղիղ թռիչքը 64.430 դրամ է:
FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 10 րոպե թռիչքը 80.750 դրամ է: Նույն ավիաընկերությունում 3 ժամ թռիչքի արժեքը 87.120 դրամ է:
Aviakassa-ում 90.290 դրամ է 3 ժամ 20 րոպե թռիչքը:
Օգոստոսի 4-ին Armenian Airlines-ում 3 ժամ 25 րոպե ուղիղ թռիչքը կարժենա 70.450 դրամ:
City.Travel-ում՝ 78.240 դրամ:
FlyOne ավիաընկերությունում 80.750 դրամ է 3 ժամ 10 րոպե թռիչքը:
Օգոստոսի 5-ին City.Travel-ում 3 ժամ թռիչքը 78.240 դրամ է:
FlyOne-ում 3 ժամ 20 րոպե թռիչքը 74.370 դրամ է:
Aviakassa-ում 6 ժամ 15 րոպե ոչ ուղիղ թրիչքը 95.530 դրամ է:
Օգոստոսի 6-ին Ural Airlines-ում 3 ժամ 15 րոպե թռիչքի համար կվճարեք 72.000 դրամ:
FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 10 րոպե թռիչքը 74.370 դրամ է: Նույն FlyOne-ում 3 ժամը 80.750 դրամ է:
Armenian Airlines-ում 20 ժամ ոչ ուղիղ թռիչքը 83.870 դրամ է:
Օգոստոսի 7-ին FlyOne ավիաընկերությունում 74.370 դրամ է 3 ժամ 10 րոպե թռիչքը:
City.Travel-ում 3 ժամ 30 րոպե թռիչքը 87.770 դրամ է: Նույն ավիաընկերությունը առաջարկում է նաև 95.320 դրամ արժողությամբ ավիատոմս:
Էմմա Մարտիրոսյան