Իսրայելը ՀՀ դեսպանին կանչել է ԱԳՆ և «խիստ նկատողություն» հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի ԱԳՆ-ն կանչել է Հայաստանի դեսպանին և «խիստ նկատողություն» հայտնել՝ Պաղեստին պետությունը ճանաչելու մասին ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունից հետո։ Այս մասին գրում է The Times of Israel-ը:

Պարբերականը նշում է, որ Հայաստանից առաջ Պաղեստինի անկախությունը ճանաչել են Սլովենիան, Իռլանդիան, Իսպանիան, Նորվեգիան, ինչից հետո Իսրայելը, ըստ տեղեկությունների, առաջարկել է նվազեցնել հարաբերությունները տվյալ երկրների հետ:

Նշենք, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ։

 




Լրահոս