
Շարժումը մարելու վերաբերյալ Սուրեն Պետրոսյանի ձևակերպումն այլ է եղել։ Այս մասին Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Երեկ էլ եմ հանդիպել Սուրենին, երկար խոսել ենք։ Բոլորը ջղերի վրա, զգացումների մեջ է դեպի բարին գնալու, այս շարժումը ավարտին հասցնելու։ Մենք էլ համբերատար չենք չէ՞, միգուցե ինձնից էլ է կախված, առաջին պատասխանատուն ես եմ, և՛ պատասխանատուն, և՛ մեղավորը»,-ասաց Սրբազանը։