Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ են հավաքվել իրավապահները, կոտրելով շենքի մուտի դարպասները՝ առգրավվում են Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։
Նշենք, որ Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը օրեր առաջ հրաժարվել էր մեքենան հանձնել, որից հետո ոստիկանները փորձել էին տարհանել, բայց այդպես էլ չի հաջողվել, մեքենան կնքել էին ու հեռացել։
Ինչո՞ւ էին իրավապահները չորս ժամ փորձում առգրավվել Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան, որը, ինչպես վստահեցնում է փաստաբանը, Արցախի սեփականությունն է։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ մեքենան առգրավվելու որոշումը կապված է դեռ տարեսկզբին հարուցված մի քրեական վարույթի հետ՝ էական նշանակության հանգամանքներ պարզելու համար: Խոսքը թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի գործի մասին է։ Փետրվարին նա ձերբակալվել էր թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով։ Դանիելյանը ազատ արձակվեց, նրան մեղադրանք չառաջադրվեց, բայց վարույթը շարունակվում է։
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության։
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան