ԱՄՆ Հայկական Համագումարը դատապարտում է հայերի նկատմամբ հարձակումները Սիրիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) դատապարտում է հայ համայնքների վրա հարձակումները Սիրիայում և Մերձավոր Արևելքում, ներառյալ` հին հայկական սրբավայրերի առգրավումը և պղծումը: Համագումարը հատկապես մտահոգ է ծայրահեղականների` Սիրիայի սահմանը Թուրքիայից հատելու և Քեսաբի վրա հարձակվելու կապակցությամբ:

Մարտի 24-ին Բարաք Օբամային ուղղված նամակում Համագումարը կոչ է անում Միացյալ Նահանգների վարչակազմին պաշտպանել քրիստոնյա հայերին ոչ միայն Քեսաբում, այլև ամբողջ Սիրիայում և Մերձավոր Արևելքում:

Համագումարի վերոնշյալ նամակում ասվում է. «Մենք կոչ ենք անում նախագահ Օբամային ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ոչ միայն Քեսաբի քրիստոնյա հայ համայնքը պաշտպանելու, այլև բոլոր փոքրամասնությունների համայնքներին ՄԱԿ-ի հետ համատեղ պաշտպանելու ուղղությամբ: Ի լրումն, մենք կոչ ենք անում նախագահ Օբամային հրապարակավ հայտարարել, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի ՆԱՏՕ-ում իր դաշնակցի` ծայրահեղական խմբերին աջակցելու քաղաքականությունըե:

«Ամերիկահայերի համար Քեսաբում հայկական տների թալանի ու զավթման ներկա պատկերները, ինչպես նաև անմեղ կյանքերի ողբերգական կորուստը արթնացնում են օսմանյան թուրքերի կողմից իրագործված 20-րդ դարի առաջին ցեղասպանության վաղ փուլի մասին ցավալի հիշողություներըե:

Համագումարը շարունակում և շարունակելու է անմիջականորեն դիմել Կոնգրեսի անդամներին և Օբամայի վարչակազմին` կոչ անելով, որ Քեսաբում քրիստոնյա հայ համայնքը լինի պաշտպանված: Ի հավելումն, Համագումարը կոչ է անում Միացյալ Նահանգների վարչակազմին կրկնապատկել իր համընդհանուր մարդասիրական ջանքերը Սիրիայի քրիստոնյաների և կրոնական փոքրամասնության ներկայացուցիչ այլ փախստականների և տեղահանվածների նկատմամբ:

«Համագումարը կշարունակի ճնշում գործադրել գործողություններ ձեռնարկելու ուղղությամբ ` հրատապ կոչեր անելով Քեսաբի հայերին անհապաղ օգնության և աջակցության համար,- հայտնում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:




Լրահոս