
Հռոմը բոլոր ժամանակներում գրավել է մարդկանց։ Ժամանակին այն քաղաքական և գիտական մթքի կենտրոնն էր, պատմական ամենահզոր քաղաքներից մեկը։ Այսօր զբոսաշրջիկների կողմից ամենասիրելի քաղաքներից մեկը․ բոլորն ուզում են տեսնել հզորագույն պատմությամբ այս քաղաքի «դեմքը»։ Քաղաքը, որը միջինում տարեկան 25 միլիոն զբոսաշրջիկի է հյուրընկալում, պահպանել է իր երբեմնի դեմքն ու փառքը։ Ամեն քայլափոխի կարելի է տեսնել հին փողոցները, շենքերն ու արվեստի գլուխգործոցները։ Այստեղ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ մարդիկ, չեն ձգտում վերափոխել քաղաքն ու ամբողջությամբ նորը դարձնել։
Հին քաղաքը շարունակում է ապրել սալիկե հատակներով, հին, բայց գեղեցիկ շենքերով, պատմական հուշարձաններով, որոնք լավագույնս են ներկայացված՝ մաքուր, կոկիկ, հաճախ ապակեպատ բացօթյա թանգարանների տեսքով։
Հին քաղաքում էլ հենց կարելի է հանդիպել ամենաժամանակակից վայելքներին, Օպերան, թատրոնները, լավագույն ռեստորանները, բարերը և ակումբները, լավագույն մոլերը։ Հին քաղաքի շուրջ ձևավորվել է նոր քաղաքը՝ լայն փողոցներով, նորակառույց գեղեցիկ շենքերով, կարգավորված տրանսպորտով։
Այսօր ArmLur.am-ը այսօր Ձեզ է ներկայացնում Հռոմի պատմական ամենագեղեցիկ վայրերը, որոնք տեսնելը «պարտադիր» է։




Շարունակելի․․․
Հուրի Բաղդասարյան