
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 22-ին՝ ժամը 09։00-18։00-ը, «Երքաղլույս» ընկերությունն իրականացնելու են Երևանի Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող թունելի վթարված լուսատուների փոխարինման և վերականգնման աշխատանքներ։
«Գործընթացը կիրականացվի ժամը 09։00-ից մինչև 13։00-ը՝ Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող շարժման ուղղությամբ, 13։00-ից մինչև 18։00-ը՝ հակառակ ուղղությամբ։ Աշխատանքների պատշաճ և անվտանգ կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով՝ նշված փողոցների համապատասխան հատվածների երթևեկությունը դադարեցվելու է:
Հունիսի 22-ին նշված ժամերին ներքաղաքային երթուղիների աշխատանքը կկազմակերպվի, համապատասխանաբար, Մաշտոցի պողոտա – Սբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – «Հաղթանակ» կամուրջ ուղեգծով և հակառակ ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: