Անտառային հրդեհների սպառնալիքի պատճառով Հունաստանում հայտարարվել է տագնապի մակարդակի բարձրացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանի կենտրոնական և հարավային մի շարք շրջաններում անտառային հրդեհների վտանգի պատճառով ուրբաթ օրը բարձրացվել է տագնապի մակարդակը, հայտնում է EFE-ն։

Նախազգուշական միջոցառումների շրջանակում փակ են ազգային ու անտառային պարկերը, դրանցով արգելված է նաև երթևեկությունը։

Հունաստանում շոգ եղանակ է. ուրբաթ օրվա ընթացքում երկրի մեծ մասում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 40 աստիճան՝ ըստ Ցելսիուսի։ Տեղական օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ իրավիճակը կարող է վատթարանալ կանխատեսվող ուժեղ քամու հետևանքով, ինչը կստեղծի հրդեհների տարածման լրացուցիչ վտանգ։

Վերջին մի քանի օրվա ընթացքում Հունաստանի հրշեջ ծառայությունը գրանցել է ավելի քան 60 հրդեհ, որոնցից 57-ը մարվել է։




Լրահոս