
ԱԳՆ մալմո ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 21-26-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելություններ է կատարելու Նիդերլանդներ, Չեխիա, Դանիա, Բելգիա և Լիտվա: Այցելությունների ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա վերոհիշյալ երկրների իր գործընկերների հետ, իսկ Բրյուսելում մասնակցելու է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի նիստին: