
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ս․Բ․-ի անվամբ արտերկրից ուղարկված ծանրոցը։
Ծանրոցում առկա սննդամթերքի տարաներից մեկում եղել է 20 փաթեթ և 1 տուփ գործարանային արտադրության խաղաքարտեր։ Զննելով փաթեթներից մեկը՝ ծառայողները հայտնաբերել են շագանակագույն, փոշենման, կասկածելի զանգված։
Հայտնաբերված 20 փաթեթը Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն: