Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել պաշտոնական Երևանին՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Սվետլանա Տիխանովսկայայի հանդիպման կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է APA-ն՝ հղում կատարելով «բարեփոխումների նորություններ» պորտալին, այս մասին տեղեկություն է տարածել Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը։
Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել է նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են տրվել: