Գերմանիայում լրտեսության կասկածանքով Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի քաղաքացիներ են ձերբակալվել:
Գերմանիայի դաշնային գլխավոր դատախազության հաղորդմամբ, հետախուզական գաղտնի գործունեության համար ձերբակալվել են ՌԴ քաղաքացի Արման Ս.-ն, Հայաստանի քաղաքացի Վարդգես Ի.-ն և ուկրաինացի Ռոբերտ Ա.-ն:
Գերմանիայի գլխավոր դատախազությունը չի հստակեցրել, թե որ երկրի հետախուզական ծառայության հետ են նրանք համագործակցել։
Հետաքննության տվյալներով մեղադրյալները լրտեսել են Գերմանիայում գտնվող Ուկրաինայի մի քաղաքացու:
Մասնավորապես, նրանք հսկել են սրճարանը, որտեղ ժամանակ է անցկացրել իրենց թիրախը: Երեքն էլ տեղափոխվել են քննչական մեկուսարան։