
Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» ղեկավարությունը որոշում է կայացրել թիմի նոր գլխավոր մարզչի հարցում։ Թիմը կգլխավորի Ջոնաթան (Ջեյ Ջեյ) Ռեդիկը։ Կողմերը կստորագրեն չորս տարվա պայմանագիր։ Ամերիկացի մասնագետը սկսել է մարզչական շտաբ հավաքել:
39-ամյա Ռեդիկը մարզական կարիերան ավարտել էր 2021 թվականին: Մինչև այժմ ամերիկացին որևէ թիմ չի գլխավորել:
Հիշեցնենք, որ 2022 թվականից մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը «Լեյթերսը» գլխավորում էր Դերվին Հեմը: