Ինչպես յուրաքանչյուր հինգշաբթի, այս անգամ կառավարության շենքը մարդաշատ էր: Քաղաքացիներն իրենց խնդիրներով, դարդ ու ցավով անհամբեր սպասում էին պատկան կառույցների այրերին ` իրենց հուզող խնդիրների պատասխանը ստանալու համար:
Բողոքող քաղաքացիների մի խումբն էլ Հանրապետության 33, Տիգրան Մեծի, Խանջյան փողոցի բնակիչներն էին, որոնք armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասացին, որ 7 տարի է արդեն սպասում են իրենց բնակարանների հերթին:
«100 ընտանիք հայտնվել է փողոցում»,- ասացին վրդովված քաղաքացիները:
Երկար ժամանակ «վարչապետ», «վարչապետ» բացականչություններից հետո միայն ներքև իջավ ՀՀ կառավարության աշխատակազմի դիմում բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը:
Վերջինս հավաստիացրեց, որ քաղաքացիների բնակարանները կառուցվում են, արվում է ամեն ինչ: «Մենք ձեզ չենք հավատում, եկել եք, սուտ եք խոսում: Մեզ էշի տեղ եք դրե՞լ»,- վրդովված ասացին քաղաքացիները: