Վրաստանը հայտարարել է ԵՄ-ին միանալու ակնկալվող ժամկետների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանն իր առջև հավակնոտ նպատակ է դնում՝ մինչև 2030 թվականը դառնալ Եվրամիության անդամ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Բեռլինում Վրաստանի անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։

«Մենք հավակնոտ նպատակ ունենք՝ մինչև 2030 թվականը Վրաստանը դարձնել Եվրամիության անդամ։ Այսօր մեր երեխաները անսովոր կերպով կատարեցին ԵՄ օրհներգը, և ես համոզված եմ, որ այդ երեխաների ապագան ԵՄ-ում է»,- ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ միությանը միանալն ազգային կարևոր խնդիր է։

Ըստ Վրաստանի կառավարության ղեկավարների՝ այդ նպատակին հասնելու համար կարևոր է դաշնակիցների և Վրաստանի բարեկամ երկրների աջակցությունը։

Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին վերջնական երրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Կողմ է քվեարկել 84, դեմ՝ 30 պատգամավոր: Վրաստանում օրինագծի քննարկումն ուղեկցվել է զանգվածային բողոքի ակցիաներով։




Լրահոս