ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ CAESAR ԶԵՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանը և Փարիզը պայմանագիր են կնքել ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրացանների մատակարարման համար, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։

«Մենք շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։ Ես ջերմ ու արդյունավետ զրույց ունեցա իմ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ։
Նոր կարեւոր իրադարձություն է CAESAR ատրճանակների գնման պայմանագրի ստորագրումը», – նշել է Լեկորնուն։
CAESAR-ը հապավում է, որը ֆրանսերենով նշանակում է «հրետանային համակարգով հագեցած բեռնատար»։ CAESAR-ը 155 մմ ինքնագնաց հրետանային միավոր է, որը մշակվել եւ արտադրվել է ֆրանսիական Nexter ընկերության կողմից։
Բացի Ֆրանսիայից, CAESAR ինքնագնաց հրացանները սպասարկում են Սաուդյան Արաբիայի, Ինդոնեզիայի եւ Թաիլանդի բանակները:
CAESAR համակարգը առանձին փամփուշտով լիցքավորման համակարգ է, որը ունակ է ոչնչացնել ե՛ւ հետեւակ, ե՛ւ զինտեխնիկա։
ArmLur.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ, որը ներկայացրել է՝ ինչ է իրենից ներկայացնում զենքը, եւ որն է ստորագրված պայմանագրի օրակարգային հարցը։
CAESAR ինքնագնաց հրացանների մարտավարական եւ տեխնիկական բնութագրերը.
Ընդհանուր չափեր՝ երկարությունը՝ 10 մետր, բարձրությունը՝ 3,7 մետր, օդային փոխադրումների համար՝ 2,7 մետր, լայնությունը՝ 2,55 մետր։
Տեղադրման քաշը մոտ 18 տոննա է։
Կրակի արագություն՝ 6 ռդ/րոպե:
Կրակման հեռավորությունը՝ 4,5-ից 42 կմ:
Ինքնաթիռում գտնվող զինամթերքը 18 պարկուճ է։
Արագությունը մայրուղու վրա՝ 80 կմ/ժ, կոշտ տեղանքում՝ 50 կմ/ժ։
Էներգիայի պահուստ՝ 600 կմ.
Անիվի բանաձեւ՝ 6c6:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՐՁԱԿՎՈՒՄ» Է ՀՅԴ-Ի ՎՐԱ
«Տեւական ժամանակ է՝ նիկոլական իշխանությունը տարբեր ձեւերով հարձակվում է ՀՅԴ-ի վրա՝ օգտագործելով ամենատարբեր մեթոդները, բայց ձեռագիրը նույնն է: Նրանք կեղծիքի, ստի եւ քաղաքական հալածանքների միջոցով, օրինականության շղարշի քողի տակ փորձում են ներկայացնել մեղադրանքներ», – այս մասին ՀՅԴ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Բոլոր հնարավոր մեթոդները կիրառում են, որպեսզի արհեստական, կեղծ քրեական գործեր հարուցեն, հարձակում են կազմակերպում կուսակցության գրասենյակի նկատմամբ։ Իրականացվել են մասշտաբային ապօրինի խուզարկություններ, ձերբակալություններ։ Այս պահի դրությամբ՝ նիկոլական քննչական համակարգի, իրենց վերահսկողության տակ գտնվող դատավորների կողմից կայացվել է հինգ կալանքի որոշում, ընդ որում՝ տեսակցությունների սահմանափակում է գործում: Ունենք 3 տնային կալանք, 1 գրավով եւ 1 բացակայելու արգելքով խափանման միջոցով անձինք՝ եւ դա միայն Վայոց ձորում», – սնշեց նա։
Պատգամավորն ընգծեց, որ վերջին օրերը հիշեցնում էին բոլշեւիկյան ժամանակահատվածի առաջին շրջանը:
«Թշնամանք սերմանելուն զուգահեռ՝ ամբողջ համակարգը լծված է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վարկաբեկելուն», – շեշտեց Արծվիկ Մինասյանը։

ՍԹՈԼՏԵՆԲԵՐԳԸ՝ ՌԴ-Ի ՀԱՄԱՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԵԼՔԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը BBC-ին հայտնել է, որ եթե Չինաստանը չփոխի իր քաղաքականությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հարցում, ստիպված կլինի բախվել հետեւանքների։
Սթոլտենբերգն ասել է, որ Պեկինը «փորձում է հասնել երկու արդյունքի»՝ ձգտելով աջակցելու թե՛ Ռուսաստանի ռազմական ջանքերին, թե՛ պահպանելու հարաբերությունները եվրոպական երկրների հետ։
«Դա չի աշխատի երկար ժամանակով», – ասել է Սթոլտենբերգը BBC News-ին Վաշինգտոն կատարած իր այցի ժամանակ։
Շվեյցարիայի գագաթնաժողովում, որը տեղի ունեցավ անցած հանգստյան օրերին, տասնյակ երկրներ պարտավորվեցին շարունակելու աջակցությունը Կիեւին, Ռուսաստանը համաժողովն անվանեց ժամանակի իզուր կորուստ եւ հայտարարեց, որ կհամաձայնի խաղաղության բանակցություններին, միայն եթե Ուկրաինան ըստ էության հանձնվի։
Պատասխանելով հարցին, թե ինչ կարող են անել ՆԱՏՕ անդամները Ռուսաստանին Չինաստանի օգնության հարցում, Սթոլտեբերգը պատասխանել է, որ «մշտական խոսակցություն» է վարվում հնարավոր պատժամիջոցների մասին։
Նրա խոսքով՝ Չինաստանը «շատ տեխնոլոգիաներ է տրամադրում, այնպիսին, ինչպիսին է միկրոէլեկտրոնիկան, որոնք կարեւոր նշանակություն ունեն Ռուսաստանի համար հրթիռներ եւ զենք ստեղծելու գործում, որը նա օգտագործում է Ուկրաինայի դեմ»։
Սթոլտենբերգն ավելացրել է, որ «մի ինչ-որ փուլում մենք պետք է մտածենք ինչ-որ տնտեսական միջոցների մասին, եթե Չինաստանը չփոխի իր վարքը»։
Պեկինն արդեն գտնվում է որոշ պատժամիջոցների տակ Ռուսաստանին աջակցելու համար։
Մայիսին Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարեց սահմանափակումների մասին, որոնք վերաբերելու են չինական եւ հոնկոնգյան մոտ քսան ընկերությունների։
Չինաստանը պաշտպանում է իր բիզնեսը Մոսկվայի հետ՝ հայտարարելով, որ չի վաճառում մահասփյուռ զենք եւ «խելամտորեն իրականացնում է երկակի նշանակության ապրանքների արտահանում օրենքներին եւ կանոններին համապատասխան»։

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Գերմանիա եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում ներդրված ջանքերի համար եւ ընդգծել փոխգործակցության կայուն զարգացման կարեւորությունը:
«ՀՀ Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ համագործակցությունն ու պատգամավորական ակտիվ փոխայցերը, խորհրդարաններում բարեկամական խմբերի առկայությունը, անխոս, վկայությունն են մեր երկրների միջեւ բարձր մակարդակի երկխոսության», – նշել է ԱԺ նախագահը:
Վիկտոր Ռիխտերը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ հաստատված փոխգործակցությունը եւ ընդգծել, որ միջխորհրդարանական շփումներն առանցքային դերակատարում ունեն հարաբերությունների խորացման հարցում:
Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը:
Վիկտոր Ռիխտերը վերահաստատել է ԳԴՀ հանձնառությունը՝ աջակցել խաղաղության շուրջ բանակցությունների գործընթացին:
«ՀՀ-ում ընթացող բարեփոխումները եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը քաղաքական առաջնահերթություն են», – նշել է դեսպանը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Գերմանիա համագործակցության ընդլայնման հեռանկարների եւ ընթացիկ ծրագրերի շուրջ: Կարեւորվել է փոխգործակցությունը մշակութային, կրթական, տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում:

ԱԺ-ՈՒՄ ԼՍՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ
Խորհրրարանում ուրբաթ օրը՝ հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ին լսումներ կհրավիրվեն։
«Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով:
Հիշեցնենք, որ նման հանրաքվե կազմակերպելու առաջարկով հանդես է եկել ժողովրդավարական ուժերի հարթակը, որի մասնակից կուսակցություններն են «Հանրապետություն» կուսակցությունը (նախագահ՝ Արամ Սարգսյան), «Հանուն Հանրապետության» կուսակցությունը (նախագահ՝ Արման Բաբաջանյան), «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունը, (նախագահ՝ Լեւոն Շիրինյան) եւ «Հայաստանի եվրոպական կուսակցությունը» (նախագահ՝ Տիգրան Խզմալյան):




Լրահոս