ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը այցելել է Ջաջուռ՝ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան: Թանգարանի հուշատետրում մաեստրոն գրառում է արել եւ այցելությունը մեկնաբանել՝ «Նորից հանիպեցի Մինասին…»

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. ԵՊՀ-ում ասպիրանտուրայի ընդունելությունը ե՞րբ է կատարվում:
Աննա Առաքելյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հեռակա ուսուցմամբ (անվճար եւ վճարովի հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելությունը սովորաբար կազմակերպվում է ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Երեւանի պետական համալսարան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրա ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման եւ մասնագիտական քննության անցկացման հստակ ժամկետները, ինչպես առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի դեպքում, ԵՊՀ-ն ներկայացնում է դիմորդներին ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած ժամանակացույցը ստանալուց հետո՝ տարածելով համապատասխան հայտարարություն(ներ)։

ԵԿԱՄՈՒՏ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կատարվում եկամտահարկի վերադարձը:
Սիմա Բաղդասարյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վարկառուին /համավարկառուներին/ եկամտային հարկի վերադարձը գանձապետարանը իրականացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ուղեկցող գրությունը (որով ներկայացվում է վճարման հանձնարարականը) ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկ ենք համարում նշել, որ հիմնականում վերադարձն իրականացվում է վերոնշյալ գրությունը գանձապետարան մուտքագրման օրը կամ հաջորդ աշխատանքային օրը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գրությունը ստացվել է բանկային օրվա ավարտից հետո:




Լրահոս