Այժմ Հայաստանում դուք կարող եք օգնել բարեգործական կազմակերպություններին Yandex Go հավելվածի միջոցով: Նոր՝ «Օգնենք միասին» բաժնում օգտատերերը կարող են ընտրել, թե որքան գումար են ցանկանում փոխանցել աջակցության համար, որն էլ կավելացվի ընթացիկ ուղեւորության արժեքին: Յուրաքանչյուր ամսվա վերջում Yandex Go-ն իր կողմից կկրկնապատկի նվիրատվությունների միջոցով հավաքված գումարը՝ մեծացնելով իր ներդրումը բարեգործական կազմակերպություններին։
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին» բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ: Գումարն ընտրելուց հետո օգտատերը բաժանորդագրվում է նվիրատվությանը, իսկ տվյալ գումարն ավելացվելու է յուրաքանչյուր ուղեւորության արժեքին: Որպեսզի գործառույթն աշխատի՝ պատվիրելիս հարկավոր է ընտրել վճարման եղանակը՝ նշելով հավելվածում կցված բանկային քարտը: Նվիրատվության բաժանորդագրումը կարելի է միացնել եւ անջատել ցանկացած պահի՝ հավելվածի ձախ անկյունում գտվող ընտրացանկում: Ընկերությունը մտադիր է ընդլայնել այս մեխանիզմով առաջարկվող ծառայությունների ցանկը:
Հավաքագրված բոլոր միջոցները ուղղվում են ՆԻԿԱ հիմնադրամին՝ ծրագրի ենթակառուցվածքի գործընկերոջը: Այդ միջոցները նա հավասարաչափ կփոխանցի Հայաստանի չորս բարեգործական կազմակերպություններին՝ «Շտապիր դեպի բարին», «Սիթի օֆ Սմայլ», «Հայ մայրեր» եւ VIVA։ Հավաքագրված միջոցները կուղղվեն հիմնադրամների շահառուներին օգնելու եւ նրանց ծրագրերը ֆինանսավորելու համար: Բոլոր կազմակերպություններն անցել են մանրակրկիտ ստուգում, եւ Yandex Armenia-ն յուրաքանչյուր եռամսյակի վերջում կտրամադրի թափանցիկ հաշվետվություն:
«Սոցիալական պատասխանատվությունը ժամանակակից հասարակության զարգացման կարեւոր ոլորտներից է: «Օգնենք միասին» նախագիծը ստեղծվել է որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ հնարավորություն ունենա դառնալ սոցիալապես պատասխանատու եւ սկսի օգնել: Մեր խնդիրն է զարգացնել հայկական ՀԿ-ները եւ օգնել մեծացնել տրամադրվող օգնության ծավալը, ինչպես նաեւ հասարակության ուշադրությունը հրավիրել նշանակալի սոցիալական նախագծերի վրա: Հրավիրում ենք ձեզ դառնալու մեր երկրի հասարակական կյանքի մասը»։
Նշում է Ագնեսա Սարգսյանը՝ «ՆԻԿԱ» հիմնադրամի տնօրենը։
«Մենք գործարկում ենք «Օգնենք միասին» նախագիծը, որպեսզի յուրաքանչյուր օգտատեր կարողանա բարեգործությունը դարձնել առօրյա լավ սովորություն։ Այժմ հեշտ եւ հարմար է դառնում օգնելը: Մենք կարծում ենք, որ համակարգված եւ մշտական օգնությունն ամենաարդյունավետն է», – կիսվել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։
««Օգնենք միասին» հնարավորությունը, կարծում ենք, ոչ միայն հեշտ ու արագ տարբերակ կլինի նվիրատվություն կատարելու, այլեւ՝ իր ուրույն դերը կունենա բարեգործությունն ավելի մասսայական դարձնելու գործում: Մենք շնորհակալ ենք Yandex Go Հայաստանի յուրաքանչյուր ուղեւորից, ով ընտրում է «Օգնենք միասին»-ով երթեւեկելու տարբերակն ու նվիրաբերում ցանկացած չափի գումար, դրանով իսկ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող երեխաներին ստանալ ջրային թերապիայի վերականգնողական կուրսեր «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնում:
Yandex Armenia-ի հետ համագործակցության շնորհիվ իրականացավ նաեւ մեր կարեւոր ծրագրերից մեկը. մենք ամեն ամիս անվճար վերականգնողական թերապիա ենք տրամադրում 5 շահառուների՝ անմիջապես իրենց տանը: Ծրագրում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող այն երեխաները, ովքեր ամիսներ կամ տարիներ շարունակ, բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով, հնարավորություն չունեն վերականգնողական թերապիաներ ստանալ կենտրոններում»:
ԽՆԱՅԵՔ IDBank-Ի ՀԵՏ
ID բանկը նոր հայտարարություն է տարածել: «Դուք է՞լ եք սիրում անխնա ու անզուսպ գնումներ կատարել Wildberries-ում։ Գիտենք, գիտենք, մենք էլ ենք նույն թեմայի մեջ։ Իսկ գիտե՞ք, որ հիմա Wildberries-ում գնումներն ավելի շահավետ են, եթե վճարումը կատարեք IDBank-ի քարտերով։ Այո-այո, IDBank-ի նոր արշավի մասին ենք հիմա պատմելու։
Եվ այսպես, արշավի շրջանակում այս տարվա հունիսի 16-ից մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ IDBank-ի բոլոր վճարային քարտերով Wildberries հարթակում վճարում կատարելու դեպքում կստանաք մինչեւ 1% idcoin»։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024թ.-ի հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, կազմակերպիչ «Յունիբանկ» ԲԲԸ կողմից ք. Երեւան, Կոմիտաս 62 հասցեում կանցկացվի աճուրդ հոլանդական եղանակով: Թիվ 36 լոտ` ոսկյա զարդ 26 գր. ընդհանուր քաշով 585 հարգի, լոտի մեկնարկային գինը՝ 426.700 ՀՀ դրամ: Թիվ 37 լոտ` ոսկյա զարդեր 31.5 գր. ընդհանուր քաշով, որից 18 գր. ընդհանուր քաշով ոսկյա զարդը (զուտ քաշը՝ 15.7 գր.) 585 հարգի` 257.700 ՀՀ դրամ, 13.5 գր. ընդհանուր քաշով ոսկյա զարդ 585 հարգի` 221.500 ՀՀ դրամ, լոտի մեկնարկային գինը՝ 479.200 ՀՀ դրամ: Թիվ 38 լոտ` ոսկյա ջարդոն 7.4 գր. ընդհանուր քաշով 958 հարգի, լոտի մեկնարկային գինը 199.200 ՀՀ դրամ: Թիվ 39 լոտ` ոսկյա զարդեր 9.7 գր. ընդհանուր քաշով (զուտ քաշը՝ 9.5 գր.) 585 հարգի, լոտի մեկնարկային գինը՝ 155.000 ՀՀ դրամ: Թիվ 40 լոտ` ոսկյա զարդեր 9.1 գր. ընդհանուր քաշով (զուտ քաշը՝ 9 գր.) 585 հարգի, լոտի մեկնարկային գինը՝ 147.000 ՀՀ դրամ: Վերոնշյալ լոտերի մեկնարկային գինը, կապված աճուրդի օրվա դրությամբ ոսկու շուկայական գնի փոփոխության հետ, կարող է փոփոխվել մինչեւ մեկնարկային գնի 5 %-ի չափով: Լոտերը գրավի առարկա են, վիճակը՝ բարվոք: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, մասնակցի վկայական /տրամադրվում է տեղում/, հաղթող է ճանաչվում առավելագույն գին առաջարկած մասնակիցը, նախավճարը` լոտի 5 տոկոսի չափով` վճարվում է կազմակերպչին աճուրդի բացումից առնվազն 30 րոպե առաջ, լոտի ուսումնասիրումը` մինչեւ աճուրդի բացմանը նախորդող յուրաքանչյուր երկուշաբթի եւ ուրբաթ օրերին` ժամը 9:00-13:00, ք. Երեւան, Կոմիտաս 62 հասցեում: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը աճուրդի անցկացման վայրն է, պատճենը տրամադրվում է դիմումի հիման վրա:
Հեռ. +374 43 00 42 27
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից