27 ՄԼՆ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏ, 46 ՄԼՆ ՎԱՐԿՀանրապետության արդարադատության նախարարության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը պաշտոնին նշանակվել է 2023 թվականի դեկտեմբերի 18-ին։ Մինչ այդ զբաղեցրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը։
Ըստ Ամբակում Գրիգորյանի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի 2023 թվականի հայտարարագրի՝ 2022 թվականին Գրիգորյանը ձեռք է բերել 1 բնակարան բազմաբնակարան շենքում եւ 1 ավտոտնակ, որոնք գտնվում են Երեւանում։
Ամբակում Գրիգորյանը 2011 թվականին ձեռք է բերել անհատական բնակելի տուն կրկին Երեւան քաղաքում։
Քրեակատարողական ծառայության պետը տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել։
Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 617 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 25 մլն դրամ եւ 10 հազար դոլար։
ՀՀ բանտապետ Ամբակում Գրիգորյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 27 մլն 129 հազար դրամ, որից 11 մլն 451 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
Ամբակում Գրիգորյանը միասնական սոցիալական ծառայությունից ստանում է կենսաթոշակ, այն տարեկան կազմում է 2 մլն 598 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտների բաժնում նկատում ենք, որ Գրիգորյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 509 հազար դրամ, որը, ինչպես հասկանում ենք, ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից, եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է. իսկ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ պետի վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմում է 46 մլն 010 հազար դրամ։
Ամբակում Գրիգորյանը եկամուտ ստացել է նաեւ վարձակալության հանձնված գույքից, որի վարձավճարը ամբողջ տարվա համար կազմել է 4 մլն 950 հազար դրամ։
Եկամուտներից 5 մլն 500 հազար դրամը 3 տարբեր վարկեր են «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից։

Չնայած, որ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության թեման վերջին օրերին արտախորհրդարանական ուժերի ձեռամբ կրկին քաղաքական օրակարգ է մտել եւ քննարկումների թեժ փուլում է, բայց իշխանության ներսում դեռեւս այս հարցի շուրջ կոնսենսուս չի ձեւավորվել: Ինչպես հայտնի է, հայաստանյան արեւմտամետ դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերը՝ Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցություն»-ը, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը եւ Լեւոն Շիրինյանի «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը ձեւավորել են «Ժողովրդավարական ուժերի հարթակ» եւ պաշտոնապես առաջարկել են իշխանություններին հանրաքվե անցկացնել՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։ Ընդ որում, արտախորհրդարանական ուժերը ժամկետ են դրել՝ գործընթացը սկսել 3-4 ամսվա ընթացքում: Հարցն այնքան լուրջ է դրված արտախորհրդարանական ուժերի կողմից, որ այսօր անգամ ԱԺ-ում Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ լսումներ են անցկացվելու: Չնայած արտախորհրդարանական այս ուժերի խիստ շտապողականությանը՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ի ներսում ԵՄ անդամակցության հարցով տարաձայնություններ կան: Պատգամավորներից շատերը հենց քննարկումների ժամանակ կարծիք են հայտնել, որ դեռ «պատրաստ չենք» այս կարեւոր ու կտրուկ արտաքին քաղաքական շրջադարձին: Այսպես ասած՝ ՔՊ-ում երկու թեւի են բաժանված՝ մի մասը կարծում է, որ Հայաստանի միակ ճիշտ ուղին ԵՄ-ն է, մյուս մասն էլ կարծում է, որ ԵՄ անդամակցության հարցում չպետք է շտապել. պետք է յոթ չափել ու մեկ կտրել: Թե ինչ զարգացումներ կլինեն այս մասով, ի վերջո ՔՊ-ի որ թեւը կհաղթի՝ պարզ կդառնա առաջիկայում:

Հիմք ընդունելով վարչապետի ընտանիքի կայքում Տիգրան Ավինյանի այն պնդումը, թե ավագանու անդամ Սամվել Հակոբյանը պետք է հրաժարվի կա՛մ ԱԺ պատգամավորի օգնականի պաշտոնից, կա՛մ ավագանու մանդատից՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարուցել էր վարույթ, եւ քնությունից հետո կարճել այն։ Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը կարճելիս հիմք է ընդունվել օրենքի 2024 թվականի մայիսի 25-ին ընդունվելու փաստը, որի կարգավորումները չէին կարող տարածվել մինչեւ այդ ծագած հարաբերությունների վրա։ Այսինքն՝ օրենքը լավ չեն հասկացել:

Գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված եւ ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղեւոնդյանին։ Մեզ հայտնի դարձավ, որ դատախազությունը բողոքարկել է հայտնի երգչի որդու ազատ արձակման որոշումը։ Ինչպես հայտնի է, մայիսի 23-ին Հրաչյա Ղեւոնդյանն ազատ էր արձակվել դատական նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր նրան կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը։ Բանն այն է, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխել: Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել հանրությանը «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկ Ղեւոնդյանի որդուն, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից, եւ այժմ կոմիտեն պնդում է, թե այդ խոսքերի հեղինակը Հրաչյա Ղեւոնդյանն է, որը նպատակ է ունեցել մի խումբ անձանց հետ զավթելու իշխանությունը. թե ովքեր են այդ անձինք, իրավապահները դեռ չեն պարզել, բայց, ըստ նախաքննական մարմնի, դիտարկվել էր նաեւ հանրահավաքին այդ ծրագիրն իրագործելու հարցը: Ղեւոնդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբանը հայտարարել էր՝ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, իսկ իր պաշտպանյալն իշխանությունը զավթելու որեւէ մտադրություն չի ունեցել:




Լրահոս