
«Ալաշկերտը» պաշտոնապես հայտարարել է Աբրահամ Խաշմանյանին գլխավոր մարզիչ նշանակելու մասին: 3 տարվա դադարից հետո 56-ամյա մասնագետը կրկին գլխավորեց երևանյան ակումբը։
Աբրահամ Խաշմանյանը նախկինում չորս անգամ մարզել է «Ալաշկերտը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 151 խաղում տարել է 76 հաղթանակ, գրանցել 36 ոչ-ոքի ու կրել 39 պարտություն։ «Ալաշկերտը» մարզչի օրոք երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ էլ նվաճել է երկրի գավաթն ու Սուպերգավաթը։
Հիշեցնենք, որ վերջերս Վահե Գևորգյանը հեռացել էր «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից։