Հունիսի 12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Չորաթան գյուղում այրվում է տուն: Հրդեհը բռնկվել էր գյուղի 3-րդ փողոցում գտնվող երկհարկանի տներից մեկի երկրորդ հարկում և տանիքում։
ArmLur.am-ին է դիմել «Արարե» ՀԿ նախագահ Սոնա Մարալյանը, ով պատմում է, որ հրդեհից այրվել է 4 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի բնակելի տունը, աղջիկները` Աննա Բադալյանը (ծնվ․ 2007թ․), Արմինե Բադալյանը (ծնվ․ 2010թ․), Անի Բադալյանը (2016թ․) և տղան` Ալեն Բադալյան (ծնվ․ 2021թ․), նրանք չունեն կենցաղային նվազագույն պայմաններ, ընտանիքը տեղափոխվել է նույն գյուղի մեկ այլ տուն և ապրում են ծանր պայմաններում։
Ընտանիքին աջակցելու համար կարող եք զանգահարել 094886161 (Սոնա) հեռախոսահամարով։