
Իշխանականները գործուղումներին զուգահեռ նաեւ իրենց հանգիստն են վայելում:
ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը եւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ովքեր աշխատանքային այցով մեկնել են Գերմանիա, նաեւ իրենց ժամանցն են կազմակերպել այնտեղ:
Սիսակ Գաբրիելյանը, Ժաննա Անդրեասյանը Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ նաեւ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի մարզադաշտում Եվրո-2024-ի խմբային մրցաշարի Ֆրանսիա-Նիդեռլանդներ ֆուտբոլային հանդիպմանն են ներկա եղել: